KAPITEL ARCHITECTS
Ճիշտ նախագիծը Ձեր երազանքի իրականացման կարևոր սկիզբն է։
Սկսում ենք գաղափարից․ ներկայացնում ենք տարածքի նախնական տեսքը, ոճը և ծավալային լուծումները՝ ապագա նախագծի հստակ պատկերացում ստեղծելու համար։
Մշակում ենք ամբողջական ճարտարապետական նախագիծ՝ ներառյալ պլանավորումը, կառուցվածքային և ինժեներական լուծումները՝ ապահովելով ֆունկցիոնալ և գեղագիտական համադրություն։
Հետևում ենք, որ շինարարական աշխատանքները լիովին համապատասխանում են նախագծին և դիզայնի սկզբնական գաղափարին՝ ապահովելով բարձր որակ և ճշգրտություն։
Ստեղծում ենք ներդաշնակ և ժամանակակից ինտերիերներ՝ հաշվի առնելով հաճախորդի ոճը, տարածքի հնարավորությունները և ֆունկցիոնալ պահանջները։
Մշակում ենք շենքերի և տարածքների արտաքին տեսքի լուծումներ՝ համադրելով գեղագիտությունը, կառուցվածքային հստակությունը և միջավայրի յուրահատկությունը։
Կատարում ենք շինարարական և վերանորոգման ամբողջական աշխատանքներ՝ ապահովելով որակ, ժամանակացույցի պահպանում և պրոֆեսիոնալ վերահսկողություն յուրաքանչյուր փուլում։
Բեռնվում են նախագծերը...
Kapitel Architects-ը հիմնադրվել է 2018 թվականին:
Մեր թիմի աշխատանքը հիմնված է ազնվության, թափանցիկության, պրոֆեսիոնալիզմի և հաճախորդակենտրոն մոտեցման վրա։ Մեր առաքելությունն է ստեղծել այնպիսի հնարավորություններ, որոնք օգնում են մարդկանց կյանքի կոչել իրենց երազանքներն ու պատկերացումները տարածքների մասին՝ վերածելով դրանք ճարտարապետական իրականության։
Ընտրեք անհրաժեշտ դաշտերը և ստացեք նախնական գնահատական ձեր նախագծի համար: Մենք կկապնվենք ձեզ հետ 24 ժամվա ընթացքում: